Դեկտեմբերի 20-ին, ժամը 23.10-ին ահազանգ է ստացվել, որ Գեղաձոր-Ալագյազ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտում. դուրս բերելու համար անրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գեղաձոր-Ալագյազ ավտոճանապարհի 1-րդ կմ-ում «Օպել» մակնիշի 35 DL 380 պետհամարանիշի (վարորդ ՝ Ռ. Հ.) ավտոմեքենան, դեռևս չբացահայտված հանգամանքներում, դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտում:
Հրշեջ - փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան:
***
Դեկտեմբերի 20-ին, ժամը 21.34-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Կայք ավտոճանապարհին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում, տուժածներ չկան. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ապարան-Կայք ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակա դաշտում ձյան շերտում արգելափակվել է Ա. Բ.-ին պատկանող «Ֆորդ» մակնիշի 30 UL 719 պետհամարանիշի ավտոմեքենան (3 ուղևոր):
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: