Հասարակություն 

Մոսկվայում կդադարեցվի «Ամերիկայի ձայնի» հեռարձակումը

analitik.am

Մոսկվայում «Ամերիկայի ձայնի» ռադիոհեռարձակման պայմանագրի գործողության ժամկետն ավարտվել է, հայտնել է «Ռոսիա Սեգոդնյա» գործակալության տնօրեն Դմիտրի Կիսելյովը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Մենք մտադիր չենք համագործակցել»,- ասված է Կիսելյովի նամակում՝ ի պատասխան «Ամերիկայի ձայնի» և «Ազատություն ռադիոկայանի» աշխատանքը կոորդինացնող ԱՄՆ-ի հեռարձակման հարցերով տնօրենների խորհրդի՝ Ռուսաստանում հեռարձակման մասին պայմանագրի երկարաձգման հայտի:

Սա նշանակում է, որ Մոսկվայում ռուսերենով և անգլերենով նորություններ, անգլերեն դասեր հեռարձակող «Ամերիկայի ձայնի» վերջին ռադիոծրագիրը կփակվի: 

«Մոսկվան ոչ ճիշտ ուղի է ընտրել և որոշել է սահմանափակել խոսքի ազատությունը: Սա հիմնարար արժեք է, որը կիսում են աշխարհի շատ երկրներ: BBG-ն կշարունակի աշխատել ռուս լսարանի համար առցանց հարթակների և տվյալների արբանյակային փոխանցման միջոցով»,- ասել է BBG-ի ղեկավար ՋԵֆ Շելը:

Նույն շարքից