Հասարակություն 

Լեհաստանում թռչող մակարոնային հրեշի եկեղեցին կարող է կրոն ճանաչվել

analitik.am

Վարշավայի դատարանը չեղյալ է հայտարարել Լեհաստանի վարչական դատարանի 2013թ. որոշումը՝ որպես կրոն Թռչող մակարոնային հրեշի եկեղեցու գրանցումը մերժելու մասին:

Այսպիսով, պաստաֆարիանիզմի ճանաչման գործը վերանայվելու է, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:

Պաստաֆարիանիզմը կամ Թռչող մակարոնային հրեշի եկեղեցին ծաղրական կրոն է, որ հիմնվել է 2005թ. Քանզասում, ի նշան բողոքի դպրոցներում կրեացիոնիզմի դասավանդման:

Նշենք, որ Մոսկվայում անցած տարի բացվել է եկեղեցու պաշտոնական բաժանմունքը, ավելի ուշ Չելյաբիսնկում դիմել են գրանցման համար:

Նույն շարքից