Քաղաքական Միջազգային 

ՀԱՊԿ երկրները կարեւորել են ԻՊ ֆինանսական աղբյուրները չեզոքացնելու անհրաժեշտությունը

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՀԱՊԿ-ն ընդգծում է բոլոր երկրների պատասխանատությունն այն անձանց ու կազմակերպությունների հայտնաբերման հարցում, որոնք տնտեսական կապերի մեջ են ահաբեկչական խմբերի և առաջին հերթին ԴԱԻՇ-ի հետ։

Դրա մասին նշված է ՀԱՊԿ-ի առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունված փաստաթղթում։ ՀԱՊԿ-ի երկրները վստահություն են հայտնել, որ ահաբեկչության դեմ արդյունավետ պայքար մղելն անհնար է առանց նրա ֆինանսավորման աղբյուրները հուսալիորեն կտրելու, ինչպես որ դա պահանջում են ՄԱԿ ԱԽ-ի բանաձևերը։

ՀԱՊԿ-ի երկրներն ընդգծել են, որ մտադիր են հետևողականորեն ամրապնդել ՀԱՊԿ-ի ուժային պոտենցիալը, ընդլայնել նրա հակաահաբեկչական բաղադրիչը, բարձրացնել օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մարտունակությունը նոր սպառնալիքներին ու մարտահրավերներին արդյունավետ հակազդելու համար։

Հայտարարության մեջ նաև նշված է, որ ՀԱՊԿ-ը մեծ նշանակություն է տալիս միջազգային ահաբեկչության ու տարածաշրջանային ծայրահեղականության գաղափարախոսության դեմ պայքարին։

Նույն շարքից