Հայաստան Քաղաքական 

Հայաստանի նախագահը բարձրացրել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հարցը. Վիգեն Սարգսյան

ՀԱՊԿ-ի նիստին քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության, ինչպես նաեւ ԼՂՀ եւ Ադրբեջանի ԶՈՒ-երի շփման գոտում իրավիճակի հարցը:

Այդ մասին Մոսկվայում ՀԱՊԿ-ի նեղ եւ ընդլայնված կազմով նիստի եւ նստաշրջանի արդյունքներն ամփոփելով` լրագրողներին ասել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

«Հայաստանի նախագահը բոլորին կոչ է արել ավելի ուշադիր լինել նման իրավիճակներում, եւ որ  փոխադարձ աջակցությունը պիտի լիարժեք իրականացվի: Եվ երբ աջակցություն չի լինում, ստացվում է, որ հարվածի տակ է դրվում ՀԱՊԿ-ի արդյունավետությունը եւ ճշմարտացիությունը»,- նշել է աշխատակազմի ղեկավարը:

Նույն շարքից