Հայաստան Քաղաքական 

Վահան Շիրխանյանը կալանավորվեց

ՀՀ Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը, որը ձերբակալվել էր ԱԱԾ կողմից վնասազերվծած զինված հանցախմբի գործով, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, դատարանի որոշմամբ կալանավորվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա  պաշտպան Տիգրան Տեր-Եսայանը:

Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Վահան Շիրխանյանը համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքի հետ:

Նույն շարքից