Սիրիայի ընդդիմությունը պաշտոնական Դամասկոսի հետ բանակցությունների համար միասնական առաջնորդ չի առաջադրի, այդ հանդիպումը բազմակողմ բնույթ կկրի: Այս մասին RIA Novosti-ին ասել է Սիրիայի ընդդիմադիր «Հանուն փոփոխությունների և ազատագրության ճակատի» ղեկավարության անդամ Քադրի Ջամիլը:
«Ոչ,- ասել է Ջամիլը՝ պատասխանելով համապատասխան հարցին:- Դա չպետք է տեղի ունենա»:
Նա հավելել է, որ ապագա պատվիրակության կազմը ներկայացված կլինի Սիրիայի ընդդիմադիր ուժերի «ամբողջ սպեկտրի կողմից»: