Բրյուսելի երկու շրջաններում Փարիզի ահաբեկչությունների գործով խուզարկությունների ընթացքում 5 մարդ է ձերբակալվել՝ հայտնում է Բելգիայի դաշնային դատախազությունը։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
Դատախազությունը հայտարարել է, որ երկու եղբայրներ և նրանց ծանոթը ձերբակալվել են Բրյուսելի կենտրոնական կոմունայում խուզարկությունների ընթացքում՝ կապված հեռախոսային բանակցությունների պատմության հետազոտման հետ։ Եվս երկու մարդ ձերբակալվել է մայրաքաղաքի Լակեն շրջանում։ Ձերբակալվածների մասին որևէ մանրամասներ չեն հաղորդվում։ «Դատաքննիչը նրանց կալանավորման մասին որոշում կընդունի օրվա ընթացքում»,- ասվում է հաղորդագրությունում։
Դատախազության տվյալներով՝ խուզարկությունների ընթացքում չեն հայտնաբերվել ո՛չ զենք, ո՛չ պայթուցիկներ։