Հասարակություն 

Այսօր դիմադրության շարժման միջազգային օրն է

analitik.am
Ապրիլի 10-ին ողջ աշխարհում նշվում է որպես Դիմադրությանա շարժման միջազգային օր: Առաջացել է Երկրորդ աշխարհամարտի տարիներին՝ ֆաշիստների դեմ պայքարող ժողովրդական շարժման հետրանքով:
 

Դիմադրության շարժման մասնակիցները Երրորդ ռեյխի ուժերի կողմից գրավված տարածքների բնակիչներն են, ովքեր պայքարի տարբեր ձևեր են ընտրել:

Ամենատարածված մեթոդներն էին հակաֆաշիստական քարոզչությունը, գաղտնի գրականության հրապարակումն ու տարածումը, գործադուլներն ու դիվերսիաները տրանսպորտային համակարգում և տարբեր հիմնարկներում, որոնց արտադրանքը նախատեսված էր գերմանացի զավթիչների համար:

Դիմադրության շարժումը լայն տարածում է գտել հատկապես ԽՍՀՄ-ում, Ֆրանսիայում, Իտալիայում, Լեհաստանում, Հարավսլավիայում, Բուլղարիայում եւ այլ երկրներում:

Որոշ երկրներում դիմադրության շարժումը վերաճել է ազգային ազատագրական պայքարի:

Նույն շարքից