Կիրակի օրը տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ Սլովենիայի քաղաքացիների գերակշիռ մասը դեմ է քվեարկել համասեռամոլների ամուսնությունը թույլատրող օրենքի նախագծին, հայտնում է բրիտանական TheGuardian պարբերականը:
Հանրաքվեի մասնակիցների 63,5%-ը դեմ է քվեարկել ամուսնությունը որպես երկու ցանկացած չափահասների միություն սահմանող օրինագծին, որին կողմ է արտահայտվել ընտրողների միայն 36,5 %-ը: Նույնասեռ ամուսնությունների կողմնակիցները կոչ են արել Սլովենիային միանալ Արևմտյան Եվրոպայի այն երկրներին, որոնք ճանաչում են ամուսնության հավասար իրավունքը: