Հայաստան Քաղաքական Մամուլի տեսություն 

Րաֆֆի Հովհաննիսյանի աշնանային քաղաքական-հյուրախաղերը մոտեցան իրենց ավարտին. «Ժողովուրդ»

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը առաջիկայում կմեկնի ԱՄՆ, որտեղ ընտանիքի անդամների հետ կնշի Ամանորը: Այսպիսով, Րաֆֆի Հովհաննիսյանի աշնանային քաղաքական-հյուրախաղերը մոտեցան իրենց ավարտին: Իսկ ձմեռային հյուրախաղերը նախատեսված են արդեն հունվարի երկրորդ կեսին:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ սահմանադրական փոփոխությունների դեմ   ձևավորված «Նոր Հայաստան» միավորման անդամները քննարկում են իրենց պայքարը միառժամանակով դադարեցնելու եւ հունվարի երկրորդ կեսին նոր միայն այն վերսկսելու տարբերակը:

Ըստ այս մոտեցման կողմնակիցների՝ Ամանորի շեմին իրենց պայքարը հնարավոր չի լինի լայն թափով շարունակել, քանի որ մարդիկ այժմ զբաղված են տոներին նախապատրաստվելով: Իհարկե, «Նոր Հայաստանում» կան նաև մարդիկ, որոնք կարծում են, որ պայքարը չի կարելի ընդմիջել, որովհետեւ դրանից հետո այլեւս չեն կարողանա մարդկանց հրապարակ բերել:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե Րաֆֆի Հովհաննիսյանն ինչպես է համատեղելու իր գործառույթները՝ հա՛մ լինի ԱՄՆ-ում, հա՛մ պայքարի Ազատության հրապարակում: «Հիմա եթե այդ մարդու ընտանիքի անդամներն այնտեղ են, ի՞նչ անենք, գնդակահարե՞նք Րաֆֆի Հովհաննիսյանին: Ինչու պայքարը միայն այստե՞ղ է, դրսում հանդիպումներ կան: Ի՞նչ կապ ունի դա պայքարի հետ, եթե մարդը գիշերը գնա, տանը քնի, ուրեմն դա նշանակում է, որ մարդը հրաժարվե՞լ է պայքարից, գնացել, քնե՞լ է»,- պատասխանեց պարոն Մարտիրոսյանը:

Նույն շարքից