Հասարակություն 

Շվեդիայում 1 տարով աշխատանքային օրը կրճատվել է՝ հասցվելով 6 ժամի

Շվեդիայի՝ մեծությամբ 2-րդ քաղաք  Գյոտեբորգի խորհուրդը որոշել է կրճատել պետական ծառայողների աշխատանքային ժամերը՝ 9-ի փոխարեն դարձնելով 6 ժամ։

 

Սակայն միևնույն ժամանակ այս որոշումը չի ազդել աշխատողների աշխատավարձերի վրա, և նրանք շարունակում են օրական 6 ժամ աշխատելով նախկին աշխատավարձը ստանալ։

 

Ինչպես նշում է independent.co.uk-ը, այս որոշումը տարածվել է պետաշխատողների մի մասի վրա, մինչդեռ մյուսները շարունակում են աշխատել առաջվա պես 9 ժամ։

 

Պարբերականը նշում է, որ ուշագրավ տնտեսական փորձարկումը տևելու է 1 տարի, ինչից հետո մասնագետները համեմատելու են 6 և 9 ժամ աշխատողների կատարած գործի արդյունավետությունը։ Եթե դրանք հավասար լինեն, ապա քաղաքում բոլոր պետական ծառայողների համար աշխատաժամը կհասցվի 6 ժամի։

Նույն շարքից