Հասարակություն 

Երևանում և մարզերում սպասվում են հոսանքազրկումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրականընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 22-ին`պլանային և վերանորոգման  աշխատանքներ  իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`

Երևան քաղաքի`
10:00-14:00 Պարոնյան փ. 9, 15 շենքերը և հարակից հանրային բաժանորդները,
11:00-13:00 Խաղաղ Դոնի փ. 31 շենքի 1-7 մուտքերը,

Վայոց Ձորի մարզի`
10:30-16:00  Գլաձոր գյուղը մասնակի,

Գեղարքունիքի մարզի`
11:00-17:00  Լանջաղբյուր, Սարուխան, Գանձակ, Ծաղկաշեն, Կարմիրգյուղ գյուղերը և Հացառատ գյուղը մասնակի,

Շիրակի մարզի`
11:00-16:00 Աշոցքի տարածաշրջանի Աշոցքի մանկապարտեզը իր հարակից տարածքներով, Աշոցքի Ներքին գործերի բաժինը:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան  քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180  շուրջօրյա  գործող հեռախոսահամարներով:

Նույն շարքից