Հասարակություն 

Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի սաները ելույթ են ունեցել արդեն վերանորոգված դահլիճում

Մայրաքաղաքի կրթամշակութային հաստատությունների հիմնանորոգման 2015 թվականի ծրագրով կատարված նորոգման աշխատանքներից հետո առաջին անգամ Երևանի քաղաքապետարանի ենթակայության Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի սաները ելույթ են ունեցել հարազատ բեմում:

Տարեվերջյան հաշվետու համերգին ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:
Շնորհավորելով սաներին և մաղթելով նորանոր ձեռքբերումներ՝ քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ նոր, առավել հարմավետ պայմանները հավելյալ խթան կլինեն արվեստի դպրոցում սովորող ավելի քան 240 երեխաների համար:
Միջոցառման շրջանակում կազմակերպվել է նաև նկարչական խմբակների սաների աշխատանքների ցուցահանդես:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից