Բուլղարիայի բարձրլեռնային շրջաններում ձյուն է տեղացել, հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներ։
Շիպկա, Պրևան, Ռոժեն լեռնանցքներում ճանապարհներին մոտ 10 սմ ձյուն է տեղացել, այն շարունակում է տեղալ։
Վարորդներին, որոնք ձմեռային անիվներն արդեն փոխել են, ճանապարհային ոստիկանության աշխատակիցները խնդրում են երթևեկել անվաշղթաներով։
Օդերևութաբանները կանխատեսում են, որ նման եղանակ կպահպանվի մինչև կիրակի։