Հասարակություն 

Կապ չունի` ով կլինի վարչապետ. Ահարոն Ադիբեկյան

ՀՀ 13-րդ վարչապետի անունը մինչ երկուշաբթի դեռ անհայտ կմնա, միաժամանակ շարունակվում են կանխատեսումները ամենատարբեր մարդկանց անունների հետ կապված:


Analitik.am-ը զրուցեց Ահարոն Ադիբեկյանի հետ՝ փորձելով հասկանալ հասարակական կարծիքը այս հարցի վերաբերյալ:


Ըստ Ահարոն Ադիբեկյանի՝ կարծես թե որոշված է, որ Հովիկ Աբրահամյանին են վստահելու կառավարությունը. «Բայց ես չեմ վստահում այդ աղբյուրներին՝ չնայած որ տարբեր աղբյուրներից՝ վստահելի և անվստահելի, տալիս են հենց Հովիկ Աբրահամյանի անունը: Էական չէ, թե ով կլինի վարչապետ՝ պետք է հասկանալ մենք շարունակելո՞ւ ենք տնտեսական համակարգը կայունացնել, թե կփորձենք ամբիցիոզ պրոյեկտներ անել և պետության միջամտությունը դարձնել գերակա:


Մի քանի ծրագրեր այս ընթացքում տեղի չունեցան, որովհետև պահանջվում էր պետության երաշխիքը, պետք է նման դեպքերում լիներ պետական երաշխիքը: Բանկային համակարգը նույնպես թույլ է ամբիցիոզ պրոյեկտների համար, բանկը չի կարող սպասարկել կես միլիոն դոլարի նախագիծ: Մենք նման խնդիրներ ունենք, ավելի թույլ ենք, քան մեզ թվում է, նոր վարչապետը պետք է կարողանա առաջին հերթին տնտեսությունը զարգացնել, և կապ չունի թե ով կլինի»:


Ադիբեկյանը կարծում է, որ հասարակության շրջանում դժգոհությունը կշարունակվի, քանզի տասը սովոծ է քնում, հինգն էլ՝ կիսասոված, երեսունից –քառասուն տոկոսն են միայն գոհ: Քանի մենք արդյունք չունենք, դժգոհ են լինելու: Կապ չունի թե ով կլինի վարչապետ: Ադիբեկյանը բացառեց Ռոբերտ Քոչարյանի վերադարձը, քանզի նա հրամանատարական կառավարման ոճ ունի, իսկ այս պահին դա այդքան էլ ընդունելի չէ, և եթե նա ցանկանար քաղաքական գործունեությունը շարունակել, ապա կարող էր վերադառնալ Ղարաբաղ այն ժամանակ:


Ըստ Ադիբեկյանի. «Հիմա էլ ՀՀ կառավարությունը պրոֆեսիոնալ է, քանզի տարբեր կուսակցություններից մարդիկ կան կառավարման համակարգում, իսկ նախագահն ասել է, որ պատրաստ է աշխատել բոլորի հետ, ով պատրաստ է աշխատել հանուն հայրենիքի: Վարչապետի անունն էլ չեն հայտնում, քանի որ քաղաքականությունը թատրոն է, և տարբեր խնդիրներ կան, ինչքան շուտ հայտնեն վարչապետի անունը, այնքան ավելի շատ քննադատություն կլինի: Ժամանակ են շահում»:


Analitik.am

Նույն շարքից