Քաղաքական Միջազգային 

Բարաք Օբաման համաշխարհային առաջնորդների վարկանիշում առաջին տեղն է զբաղեցրել

WIN/Gallup International-ի իրականացրած հարցման համաձայն՝ աշխարհի 65 երկրում աշխարհի  տասն առաջնորդների շրջանում Բարաք Օբաման ձզբաղեցրել է առաջին տեղը:

ԱՄՆ նախագահին դրական է գնահատում հարցվածների  59 տոկոսը,  29 տոկոսը նրան բացասաբար է վերաբերվում:

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը: Նրան աջակցում է ամբողջ աշխարհում հարցվածների   42 տոկոսը, 29 տոկոսը բացասաբար է վերաբերվում: Առաջնորդների եռյակը եզրափակում է բրիտանական վարչապետ Դեւիդ Քեմերոնը իրեն  համակրողների 37  եւ բացասաբար վերաբերվողների  28 տոկոսով:

Ռուսական առաջնորդ Վլադիմիր Պուտինին ամբողջ աշխարհում դրական է վերաբերվում հարցվածների   33 տոկոսը: Այդ ցուցանիշով նա առաջատար եռյակից բացի, զիջում է նաեւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին: Պուտինն ընդամենը ութերորդ տեղում է. նրան բացասաբար է վերաբերվում հարցվածների  43 տոկոսը: Ռուսական առաջնորդից ներքեւ համակրանքի ինդեքսի առումով Սաուդյան Արաբիայի  (–11 տոկոս) եւ Իրանի (–13 տոկոս) առաջնորդներն են:

Նույն շարքից