Հասարակություն 

29-ամյա Երվանդը իրեն հայհոյած Արմենին դանակի 6 հարված է հասցրել

29-ամյա Երվանդ Էդվարդի Աբգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արմավիրի քաղաքային ավտոկայանի տարածքում կենցաղային հարցերի` նախկինում իր հասցեին տրված հայհոյանքի պատճառով ծավալված կոնֆլիկտային հարաբերությունների արդյունքում ծագած վիճաբանության ժամանակ, Արմեն Զաքարյանին սպանելու` նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ եղած գաղտնի փականով դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` պատճառելով ընդհանուրը 6 կտրած-ծագած, չթափանցող վնասվածքներ նրա ձախ ուսահոդի, կրծքավանդակի հետին մակերեսի, ձախ թիակի, ձախ բազուկի միջին երրորդի և աջ գոտկային շրջաններին: Ինչպես նաև թվով չորս թափանցող կտրած-ծակած վնասվածքներ՝ կրծքավանդակի ձախ կեսի և ձախ գոտկային շրջաններում, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ Արմեն Զաքարյանը կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներով ժամանակին շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց ու նրան ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից