Հասարակություն 

Նարնջի փառատոն` Լազուրե ափին

Նիցցայի մոտակայքում գտնվող Լե-Բար քաղաքում ապրիլի 21-ին կբացվի Նարնջի ամենամյա փառատոնը: Այն ավանդական ուրախ տոն է, որ հագեցած է հետաքրքիր միջոցառումներով: 

Փառատոնը կբացվի տեղական ժամանակով ժամը 9:00-ին՝ նարնջի լավագույն ջեմի մրցույթով: Զբոսաշրջիկները կարող են ավելի քան 50 տեսակի ջեմ փորձել և քվեարկել հաղթողի օգտին, փոխանցում է Travel-ը: 

Առավոտից մինչև երեկո քաղաքում համերգներ և թատերական ներկայացումներ կտրվեն, իսկ փողոցներում տոնական երթեր կկազմակերպվեն: 

Կանցկացվեն նաև նարնջի գինու համտեսումներ, ինչպես նաև կանֆիտյուրների և նարնջով թխվածքների պատրաստման վարպետության դասեր կտրվեն: Փառատոնի շրջանակներում հնարավոր կլինի նարնջի հիմքով պատրաստված զանազան կոսմետիկա ձեռք բերել: 

Նույն շարքից