Հասարակություն 

«Անալիտիկ» կենտրոնի տնօրեն Անի Հովհաննիսյանի շնորհավորական ուղերձը

Շնորհավորում եմ բոլոր ոստիկաններին տոնի կապակցությամբ:


Գիտակցելով ոստիկանական համակարգի կարևորությունը պետության կայացման և զարգացման` մասնավորապես օրինապաշտ մթնոլորտի ձևավորման հարցում, մաղթում եմ բոլոր ոստիկաններին համբերություն, հանդուրժողականություն և պետականամետություն:



Հայաստանի ներկայիս դժվարին պայմաններում ոստիկանը պետք է կարողանա ձևավորել երկրում հարգանք դեպի օրենքը, և պահպանի հասարակական կարգը ոչ թե ի հաշիվ սպառնալիքների, այլ հանդուրժողականության մթնոլորտում: Հասարակության անդամներին էլ մաղթում եմ ոստիկանին արժանի հարգալից վերաբերմունք, քանզի նրանք օրնիբուն ծառայության մեջ են` շատ դեպքերում իրենց ընտանիքի և կյանքի հաշվին: Առողջ եղեք, հարգելի ոստիկաններ:






Հարգանքներով` «Անալիտիկ»  կենտրոնի տնօրեն Անի Հովհաննիսյան

Նույն շարքից