«Ուրիշի անձնագիրը գրավ վերցնելը վարչական իրավախախտում է, այն օրենսդրորեն պատժելի արարք է համարվում»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն անդրադառնալով ԱԺ ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան-Սիթի» սուպերմարկետների ցանցում հաճախորդների անձնագիրը վերցնելուն, որի դիմաց քաղաքացիներին տրամադրում են 200 հազար դրամ, որով նրանք կարող են ամանորյա գնումեր կատարել նույն սուպերմարկետից: Նշենք, որ գումարը մարելուց հետո նոր միայն քաղաքացին կարող է ետ ստանալ իր անձը հաստատող փաստաթուղթը:
Փաստաբանը նշում է, որ այստեղ ոստիկանությունն անելիք ունի: « Այդ հարցի վերաբերյալ ոստիկանությունը պետք է վարչական վարույթ բացի եւ համապատասխան միջոցներ ձեռնարկի՝ Վարչական իրավախախտումների մասին օրենքի համաձայն»,- ասաց փաստաբանը: Նրա խոսքով օրենքը սահմանում է տուգանք:
Մանրամասն՝ araratnews.am