Հասարակություն 

Աշխարհը կարող է զրկվել բանանից

ՄԱԿ-ը զգուշացնում է այն մասին, որ աշխարհը կարող է զրկվել բանանից՝ Ասիայում, Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում արագ տարածվող հիվանդության պատճառով:

 Խոսքը վերաբերում է TR4 հարուցիչով պանամական հիվանդությանը: Հիվանդությունը ոչնչացնում է բանանի ամենահայտնի տեսակը՝ քավենդիշը:

ՄԱԿ-ի Գյուղատնտեսության և Պարենի կազմակերպության տվյալներով՝ հիվանդությունը տարածվում է Հարավարևելյան Ասիայում, գրանցված դեպքեր կան նաև Մոզամբիկում:

ՄԱԿ-ի Գյուղատնտեսության և Պարենի կազմակերպությունը նշում է, որ արտահանող երկրները այս հիվանդության արդյունքում կարող են կորցնել իրենց շահույթի և իրենց աշխատողների մեծ մասին:

 

Նույն շարքից