Հայաստան Քաղաքական 

Կարինե Մինասյանը ԵՏՀ-ում նոր պաշտոն է ստացել

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը որոշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի գործունեության շրջանակներում նոր ուղղության ներդրման մասին. ուղղության շրջանակներում ներառվել են ներքին շուկաները, ինֆորմատիզացիան, տեղեկատվական և կապի տեխնոլոգիաները: ԵՏՀ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ որոշումն ուժ ի մեջ կմտնի 2016թ-ի փետրվարի 1-ին:

Ուղղությունը կղեկավարի Կոլեգիայի համապատասխան անդամը` նախարարը. նոր պաշտոնին է նշանակվել Կարինե Մինասյանը, ով 2015թ-ի հունվարից՝ ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության պահից, զբաղեցնում էր Հայաստանի կողմից ԵՏՀ Կոլեգիայի անդամի պաշտոնը:

Նոր ուղղության ղեկավարը պատասխանատու կլինի ինֆորմատիզացիայի, տեղեկատվական-կապի տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության, ինչպես նաև ներքին շուկաների՝ առանց խոչընդոտների ու սահմանափակումների գործունեության համար:

Նույն շարքից