Գլխավոր Հարցազրույց 

Աբովյանի քաղաքապետ. ‹‹Քաղաքապետը պետք է ապրի իր քաղաքի ու բնակիչների հոգսերով››

analitik.am

Analitik.am-ը շարունակում է ներկայացնել հերցազրույցներ «ԱՍ» քաղաքական-հասարակական մրցանակաբաշխության նոմինատների հետ: Մեր թղթակիցը զրուցել է Աբովյանի քաղաքապետի՝ Վահագն Գևորգյանի հետ: Հիշեցնենք, որ նա այս պահին գլխավորում է «Լավագույն քաքաղապետ» անվանակարգում ներգրավված քաղաքապետերի աղյուսակը:

-Պարո՛ն Գևորգյան, այս պահին Դուք գլխավորում եք «Լավագույն քաքաղապետ»  անվանակարգի աղյուսակը: Ի՞նչ կասեք այս մասին: Խնդրում եմ, մեր ընթերցողներին մի քանի բառով պատմեք Ձեր տպավորությունների մասին:

-Կարծում եմ՝ այդ ցուցանիշը պատիվ է բերում ոչ միայն ինձ, այլև աբովյանցիներին:

-Ի՞նչ եք կարծում, Ձեր օգտին քվեարկել են հատկապես աբովյանցինե՞րը:

-Դա ինտերնետ հարթակում անցկացվող քվեարկություն է: Այնպես որ՝ դժվար է միանշանակ ասել, որ հենց աբովյանցիներն են իմ օգտին քվեարկել:

-Ձեր կարծիքով ինչպիսի՞ն պետք է լինի քաղաքապետը, որ կարողանա նվաճել իր համաքաղաքացիների համակրանքը:

-Քաղաքապետը պիտի ապրի իր քաղաքի ու բնակիչների հոգսերով և սրտացավ լինի: Գաղափարներ շատ կան. անընդհատ կարելի է թվարկել, բայց հիմնական դրույթները նրանք էին, որոնք թվարկեցի:

-Մարդիկ քվեարկել են Ձեր օգտին՝ բարձր գնահատանքի արժանացնելով Ձեր աշխատանքը: Ի՞նչ նշանակություն ունի այս գնահատականը Ձեզ համար:

-Մոտավորապես 5-6 ամիս է, ինչ պաշտոնավարում եմ: Կարծում եմ՝ իմ անունը նույնիսկ չպետք է լիներ այդ ցուցակում: Եվ հետո, մեծ հաշվով՝ քաղաքապետի աշխատանքի գնահատականը տալիս են նրա համաքաղաքացիները:

-Չե ՞ք կարծում, որ սա ևս մի միջոց է, որով մարդիկ կարող են արտահայտել իրենց համակրանքը հասարակական կամ քաղաքական գործիչների նկատմամբ:

-Այո, Իհարկե: Բայց պետք է ասեմ, որ մենք մեր առջև խնդիրներ ենք դրել, որոնք պետք է հաղթայարենք: Առաջիկայում շատ ծրագրեր կան, որոնք պետք է իրականացնենք: Մենք շարունակելու ենք աշխատել՝ հօգուտ մեր քաղաքի ու քաղաքացիների:

Հարցազրույցը   վարեց   Հասմիկ   Բալեյանը

Նույն շարքից