Գլխավոր Հարցազրույց 

Վարդան Ոսկանյան. «Անկեղծ ասած ` չէի հավակնում առաջինը լինել»

analitik.am

«ԱՍ» քաղաքական-հասարակական մրցանակաբաշխության քվերկության ավարտին հաշված ժամեր են մնացել: Հիշեցնենք, որ քվերարկությունը կավարտվի այսօր` ժամը 23:00-ին:
Analitik.am-ը  զրուցել է «Լավագույն վերլուծաբան» անվանակարգում նոմինացված Վարդան Ոսկանյանի հետ: Այս պահին վերջինս գլխավորում է աղյուսակը` 1600 ձայնով:

_ Պարո’ն Ոսկանյան, այս պահին Դուք գլխավորում եք «ԱՍ» քաղաքական-հասարակական մրցանակաբաշխության «Լավագույն վերլուծաբան» անվանակարգի աղյուսակը: Ի՞նչ եք կարծում, որն է Ձեր այս հաջորղության գաղտնիքը:

-Ճիշտն ասած` վերջին օրերին չէի հետևել այդ  քվեարկության  ընթացքին: Չգիտեի, որ արդեն ես եմ առաջին տեղում գտնվում:  Պետք է ասեմ, որ այդտեղ նոմինացված այնպիսի վերլուծաբաններ, ովքեր  արժանի են հաղթանակի` Գոհար Իսկանդարյանը, Արամ Աբրահամյանը, Ռուբեն Սաֆրաստյանը, Ալեքսանդր Իսկանդարյանը… Այս անվանակարգում նոմինացված բոլոր մասնագետներն  էլ շատ լավ  են աշխատել: Կարծում եմ` այստեղ նոմինացված են այնպիսիք, ովքեր ավելի շատ են արժանի հաղթանակի, քան ես:

_Ի՞նչ եք կարծում, հատկապես ինչի՞ շնորհիվ եք շահել այն մարդկանց համակրանքն, ովքեր քվեարկել են Ձեր օգտին:

-Չգիտեմ` ինչ սկզբունքով են քվեարկել: Երևի այդպես են ճիշտ գտել այդ պահին: Բայց, պետք է ասեմ, որ ամեն ինչից առաջ` ես կարևորում եմ մարդկային հարաբերությունները:

-Եթե  հենց Դուք հաղթեք այս անվանակարգում, ի՞նչ եք կարծում, ինչպես կանդրադառնա այդ հանգամանքը Ձեր կարիերայի վրա:

-  Անկեղծ ասած ` չէի հավակնում առաջինը լինել: Չեմ կարծում, որ  այդ մրցանակն իմ աշխատանքի ընթացքի կանդրադառնա:  Բայց, ամեն դեպքում, հաճելի է առաջինը լինելը, գնահատված լինելը:

Նույն շարքից