ՌԴ Սոչիի Դոնսկայա փողոցի առևտրի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է Риа Новости-ն: Կրասնոդարի երկրամասի ԱԻՆ մամուլի ծառայության ղեկավար Նիկիտա Գավրիլյուկը հայտնել է, որ հրդեհը վերացվել է Մոսկվայի ժամանակով 14.50-ին` հրդեհի վայր ժամանած 10 մարտական հաշվարկով:
Նրա խոսքով, բժշկական օգնության է դիմել 8 մարդ, նրանցից մեկը հետազոտվում է հիվանդանոցում, մնացած տուժածներին տեղում է օգնություն տրամադրվել: ԱԻՆ-ի տվյալներով, ընդհանուր առմամբ, 15 մարդ է տարհանվել: Նշենք, որ հրդեհի մակերեսը կազմել է 200 քմ: Բռնկման պատճառները պարզվում են:
https://www.youtube.com/watch?v=-aQsDldXGj8