Հասարակություն 

Կառավարության հաստատման դեպքում կստեղծվի Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Կառավարության առաջիկա նիստին հավանության կներկայացվի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ենթակայության «Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան» պետական հիմնարկ ստեղծելու մասին որոշման նախագիծ:

Համալսարանի ստեղծման նպատակներից են ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության համար   պաշտպանական-անվտան¬գա¬յին ոլորտում գիտատեսական և գիտակիրառական ռազ¬մա¬վարական հետազո¬տու¬թ¬յունների իրակա¬նաց¬ումը, պաշտպանական-անվտանգային ոլորտում բարձրագույն մասնագիտական (մագիստրատուրա), հետբուհական մասնագիտական (ասպիրանտուրա և դոկտորանտուրա) և լրացուցիչ կրթության իրականացումը, ինչպես նաև ռազմավարական պաշտպանական-ան¬վտանգային ոլոր¬¬տում որակավորված բարձրա¬գույն ղեկավար կազմի ձևավորումը և այլն:

Համալսարանի կառավարման բարձրագույն մարմինը խորհուրդն է, որը բաղկացած է նախագահից և 19 անդամներից: Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարն է, իսկ տեղակալներն են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալը և Համալսարանի պետը:

Համալսարանը պետք է գործի Կ. ՈՒլնեցու փողոց, 56/6 հասցեում:

Նույն շարքից