Ի՞նչ անել համացանցում: Այս հարցը վաղ թե ուշ առաջանում է համացանցի յուրաքանչյուր օգտատիրոջ մոտ: Եվ հետաքրքիրն այն է, որ նման հարցերը առաջանում են ոչ միայն նոր օգտատերերի մոտ, այլ նաև այն մարդկանց մոտ, ովքեր արդեն հասցրել են հոգնել համացանցից:
Օնլայն ուսուցում: Եթե ավանդական վիրտուալ կյանքը արդեն հոգնեցրել է, իսկ ամբողջական հոբբիի համար ժամանակ չկա, ուրեմն պետք է զբաղվել ինքնուսուցմամբ: Վիրտուալ ուսուցումը 2 մեծ առավելություն ունի՝ այն անվճար է և չի կապում ու սահմանափակում մեր ժամանակը:
Օնլայն շոփինգ: Ինչը կարող է ավելի արդյունավետ լինել, քան նոր որակյալ իրի ձեռքբերումը: Որպես կանոն, ավելի էժան է իրերը ձեռք բերել օնլայն գնմամբ, քան խանությում:
Խոսելով համացանցում զվարճությունների մասին, չի կարելի մոռանալ գումար աշխատելու մասին: Այստեղ ամենաբազմազան միջոցներից յուրաքանչյուրը կարող է ընտրել իրեն հարմար ու անհրաժեշտ միջոցը:
Ստեղծագործական ոլորտի սիրահարներին ևս համացանցը տալիս է ամենալայն հնարավորությունները: Այստեղ կարելի է ոչ միայն ծանոթանալ շատ հայտնի մարդկանց գործերին, այլ նաև իրականացնել սեփական մտահղացումները:
Ընտրելով համացանցում ժամանակ անցկացնելու որևէ եղանակը, պետք է ղեկավարվել ոչ միայն հասարակության կողմից ընդունված տենդենցներով: Իրականում բոլորիս առաջ բացվում են հնարավորությունների անսահման մեծ աշխարհ, որոնցից պետք է օգտվել: