ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցներ է ընդունել: Այս մասին դեկտեմբերի 22-ին հայտնել է ԱՄՆ Ֆիննախը: Ընդհանուր առմամբ պատժամիջոցների տակ է հայտնվել 34 ընկերություն:
Պատժամիջոցների նոր ցուցակում են հայտնվել Ղրիմի «Յալթայի կինոստուդիա», «Մասսանդրա», «Ազովի լիկյորի եւ օղու գործարան», «Յունիվերսալավիա», «Նիժնյայա Օրեանդա» եւ «Նովի սվետ» ընկերությունները:
ԱՄՆ-ն նաեւ պատժամիջոցներ է ընդունել «Յանդեքս. Դենեգ»-ի դեմ, հայտնում է «Դոժդ»-ը:
Նոր պատժամիջոցների տակ են հայտնվել այնպիսի ռուսական բանկեր, ինչպիսիք են «Ինրեսբանկը», «Գենբանկը», «Մորսկոյ բանկը», «Վերխնեվոլժսկի բանկը», «Կրայինվեստբանկը» եւ «Մոսոբլբանկը»: ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է ընդունել «Սբերբանկի» եւ «ՎՏԲ»-ի դեմ: