Հասարակություն 

Ալկոհոլը օգնում է կարիերայի աճին

Աշխատանքից հետո մեկ բաժակ գարեջուրը կամ պաշտոնական հանդիպումների ժամանակ մեկ գավաթ շամպայնը օգնում են  առավել անկաշկանդ լինել և ավելի անկաշկանդ ներկայացնել սեփական անձը  գործընկերների մոտ, որը կարող է շատ մեծ նշանակություն ունենալ համատեղ բիզնես-պրակտիկայում:  Այսպիսի եզրահանգման եկել են Դյուսելդորֆի համալսարանի գիտնականները : Իրենց ուսումնասիրությունները գիտնականները նվիրել են ալկոհոլի օգտագործման և կարիերային աճի հնարավոր կապին:


«Ենթադրությունը, որ «սոցիալական հարբեցողությունը» ինքնավստահության զգացում է առաջացնում, օգնում է հասկանալ, թե ինչու է բիզնես- միջավայրում ալկոհոլի օգտագործումը այդքան մեծ կարևորություն ստացել»:

Եզրակացությունը բավականին ռիսկային է, քանի որ աշխատանքի ժամանակ ալկոհոլային խմիչքի օգտագործումը համարվում է հիմնավոր պատճառ՝ աշխատակցին աշխատանքից ազատելու համար: Միաժամանակ, ալկոհոլի օգտագործումը իջեցնում է աշխատանքի արտադրողականությունը և բացասական հետևանքներ ունենում տնտեսության վրա ընդհանրապես: Բայց եթե ալկոհոլի օգտագործումը վերահսկվի, ապա կարելի է գտնել հաջողության տանող իրական ճանապարհը:

«Ալկոհոլի օգտագործումը ստիպում է մարդկանց ասել միայն ճշմարտությունը: Հետևաբար ոչ մեծ «աշխատանքային «հարբեցողությունը»» կարող է լավ օրինակ լինել սոցիալական կոնտակտային «խաղերում», - եզրափակում են հեղինակները:

Նույն շարքից