Քաղաքական Միջազգային 

Թուրքիայի համոզմամբ Ռուսաստանը Սիրիայում կայսերապաշտական նպատակներ է հետապնդում

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դատապարտել է սիրիացի ապստամբների վերահսկած Իդլիբ քաղաքին ավիահարվածներ հասցնելը և հայտարարել, որ Սիրիան չպետք է վերածվի Ռուսաստանի կայսերական նպատակներից մեկի։

Ելույթ ունենալով «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) խորհրդարանական խմբակցության պատգամավորների առջև՝ Դավութօղլուն հայտարարել է. «Սիրիական տարածքը ռուսական կայսերական թիրախների մաս չէ և չի լինելու այդպիսին»։

Դավութօղլուն նաև մեկնաբանել է Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ տարվող բանակցությունները՝ հայտարարելով, որ դրանք դեռ ընթացքի մեջ են, և իրենք պահանջում են, որ Իսրայելը թուլացնի Գազայի հատվածի հանդեպ սահմանած սահմանափակումները։

Սրանից առաջ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Սիրիայում ռուսական ռազմական գործողության ժամանակ սպանվել 600 խաղաղ բնակիչ, ընդ որում՝ նրանցիցը 200-ը զոհվել է դեկտեմբերի 20-ին՝ Իդլիբի վրա ռուսական ավիացիայի հարձակման ժամանակ։

Նույն շարքից