Ազատության հրապարակում այսօր «Նոր Հայաստան» նախաձեռնությունը անցկացրեց հերթական քաղաքացիական հավաքը:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ վերջին մեկ շաբաթում եղել են 20 քաղաքներում: Նա նաեւ հայտարարեց, որ հունվարի 22-ից ավելի ակտիվ են սկսելու պայքարը։
«Պատրաստ ենք սկսել քննարկումը մեծ գարնանն ընդառաջ ժողովրդական վստահության իշխանության մանդատի բովանդակության վերաբերյալ: Քաղաքացիական ժողովը կատարել է համապետական իրավական որոշում հիմնված 15 ժողովների որոշումների վրա և մենք առաջիկա օրերի շաբաթների ընթացքում պարտավոր ենք ի կատար ածել այդ որոշումները: Այսպես է ծնվում Հայաստանը», -հայտարարեց Հովհաննիսյանը:
Իսկ մինչեւ այդ «Նոր Հայաստանը» չի հեռանալու Ազատության հրապարակից մինչեւ, որ չունենան նոր Հանրապետություն: