Իսպանիայում նախարարների խորհուրդը հաստատել է քաղաքացիական անվտանգության վերաբերյալ օրենքի նախագիծը, որը մի շարք վիճելի հարցեր ունի:
Խնդիրներից մեկը փորձագետները տեսնում են նոր օրենքում 24-րդ հոդվածի առկայությունը:
Համաձայն օրենքի հոդվածի նորմերի՝ Իսպանիայի քաղաքացիներ կամ հյուրերը, ովքեր ցանկանում են օգտվել ինտրերնետ-ծառայություններից, պետք է ներկայացնեն անձը հաստատող փաստաթուղթ: Օրենսդիր-վերլուծաբանները կարծում են,որ այս նորմը ուղղված է ոչ օրինական էմիգրանտների դեմ, որոնց որտեղ լինելը կարելի է պարզել հենց այս ձևով:
Բանակցային պայմանագրերի և ինտերնետ սրճարանների տերերը պարտավորվում են ունենալ գրանցամատյաններ և նրանցում գրանցել բոլոր հաճախորդների տվյալները: Եթե որևէ պատճառով որևէ մեկը չգրանցվի, ապա սրճարանի տիրոջը սպասվում է տուգանք՝ 100€-60.000€-ի չափով:
Փորձագետները նաև նշում են,որ այս նորմը չի տարածվում սովորական սրճարանների և ռեստորանների վրա, որոնց հաճախորդները օգտվում են այնտեղ գործող WiFi-ից՝ սեփական սմարթֆոններով և հեռախոսներով: