Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: Այս մասին ասվում է Կրեմլի կայքում:
Նշվում է, որ կողմերը քննարկել են դրությունը մերձավորարևելյան տարածաշրջանում` նախևառաջ Սիրիայի ճգնաժամը:
«Վլադիմիր Պուտինը շեշտադրել է ՄԱԿ-ի հովանու ներքո միջսիրիական բանակցությունների մեկնարկի` առանց այլընտրանք լինելը և ԴԱԻՇ-ի ու Սիրիայում գործող այլ ծայրահեղական խմբավորումների դեմ առանց փոխզիջման պայքարը»,- ասվում է հաղորդագրությունում:
Պուտինն ու Նեթանյահուն պայմանավորվել են ակտիվ երկխոսությունը պահպանել տարբեր մակարդակներում, այդ թվում` հակաահաբեկչական ուղղությամբ գործողությունների հետագա կոորդինացման նպատակներով: