12-ամյա աղջիկը և իր 13-ամյա ընկերը դարձել են ամենաերիտասարդ ծնողները Անգլիայում:
Դպրոցական աղջիկը հղիացել էր 11 տարեկանում: Նրա աղջիկը ծնվել է կիրակի օրը, երեխայի քաշը եղել է 3.2կգ, այս մասին տեղեկացրել է Daily Telegraph թերթը:
Երիտասարդ մայրիկը հանդիպել է երեխայի հոր հետ մեկ տարի շարունակ: Հարազատները պատմել են, որ երեխաները շատ են սիրում միմյանց և ցանկանում են ամուսնանալ, երբ նրանց տարիքը լրանա:
Անգլիայի օրենքի համաձայն ամուսնությունը կարող է լինել 16-տարեկանում, ծնողների համաձայնության դեպքում, իսկ 18 տարեկանում արդեն կարող են երեխաները որոշել:
Երիտասարդ մայրիկը ապրում է իր 27-ամյա մոր հետ, որը դարձել է աշխարհի ամենաերիտասարդ տատիկը: Հարազատների տեղեկացմամբ դեռահասների ծնողները մեծ ուրախությամբ են ընդունել թոռնիկ ունենալու փաստը: