Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 07.54-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կոմիտասի պողոտայում՝ Վիրաբյան կրթահամալիրի մոտակայքում (շուկայի մոտակայք), ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում թիվ 10 երթուղու տրոլեյբուսի վարորդ 62-ամյա Է. Մ.-ն վրաերթի է ենթարկել 2 կնոջ, որոնցից մեկը (անձը չի հաջողվել պարզել) տեղում մահացել է, իսկ մյուսը՝ 62-ամյա Ս. Ս.-ն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վրաերթի ենթարկվածները թիվ 37 երթուղային տաքսու միջից են իջել եւ փողոցն անցնելիս են եղել չթույլատրելի հատվածով: Տրոլեյբուսի վարորդն էլ ասել է, որ ինքը մահացածին չի հարվածել, այլ վիրավորին, իսկ նա վազել եւ վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ: