Այսօր ամբողջ աշխարհի մուսուլմանները նշում են Մուհամմեդ մարգարեի (Մաուլիդ ան-Նաբի) ծննդյան օրը՝ գրում է Korrespondent.net-ը:
Տոնը նշվում է լուսնային օրացույցի Ռաբի ալ-ավվալ երրորդ ամսվա 12-րդ օրը: Դա իսլամում ամենահարգված ամիսներից մեկն է. այդ ամսում է ծնվել, իսկ հետո մահացել Մուհամմեդ մարգարեն:
2015-ի օրացուցային տարում տոնը նշվել է երկու անգամ՝ հունվարի 3-ին և դեկտեմբերի 23-ին: Դա կապված է այն բանի հետ, որ մուսուլմանական տարեկան շրջափուլը հաշվվում է լուսնային օրացույցով՝ 354 օր, և արևային օրացույցով՝ 365 օր: