Հասարակություն 

Այսօր Երևանի քաղաքապետը նշում է իր տարեդարձը

Այսօր  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշում է իր  ծննդյան 36-րդ տարեդարձը: Ի դեպ, Տարոն Մարգարյանը Երևանի թվով 54-րդ քաղաքապետն է: Եվ չնայած համեմատաբար երիտասարդ տարիքին, Երևանի գործող քաղաքապետը բավականին հարուստ կենսագրություն ունի: Ստորև ներկայացնում ենք  Տարոն Մարգարյանի կենսագրությունը.

 

 

ՏԱՐՈՆ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ



Ծնվել է 1978 թվականի ապրիլի 17-ին Երևանում:

 

1995թ. էքստեռն կարգով ավարտել է Ավանի թիվ 177 դպրոցը և նույն թվականին ընդունվել Հայկական գյուղատնտեսական ակադեմիա:

 

2001թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի մագիստրատուրան և ստացել ճարտարագիտության մագիստրոսի աստիճան` գյուղատնտեսության մեքենայացում մասնագիտությամբ:
2001-2003թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորքի տարածքային ստորաբաժանումում որպես առաջատար մասնագետ, այնուհետև` բաժնի պետ:

 

2003թ. նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ:

 

2005թ. ընտրվել է Երևան քաղաքի Ավան համայնքի ղեկավար:

 

2008թ. վերընտրվել է Երևան քաղաքի Ավան համայնքի ղեկավարի պաշտոնում:

 

2009թ. մայիսի 31-ին ընտրվել է Երևանի ավագանու անդամ:

 

2009թ. հուլիսի 7-ին միաձայն ընտրվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ:

 

2011թ. նոյեմբերի 15-ին Երևան քաղաքի ավագանու կողմից ընտրվել է Երևանի քաղաքապետ:

 

2013թ. մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով վերընտրվել է Երևանի քաղաքապետ:

 

2005 թվականից «Խութ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:

 

1996 թվականից Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է, իսկ 2006 թվականից` ՀՀԿ խորհրդի անդամ:

 

1998-2011 թթ. ղեկավարել է Հայաստանի հանրապետական կուսակցության Ավանի տարածքային կազմակերպության խորհուրդը:

 

2010թ. ընտրվել է ԵԿՄ վարչության անդամ, 2012թ. փետրվարի 18-ին կայացած ԵԿՄ 9-րդ համագումարում, ապա նաև 2014թ. փետրվարի 15-ին կայացած ԵԿՄ 10-րդ համագումարում՝ վերընտրվել:
2012թ. ընտրվել է ԵՃՇՊՀ խորհրդի նախագահ:

 

2012թ. մարտի 10-ին ՀՀԿ 13-րդ համագումարում ընտրվել է Գործադիր մարմնի անդամ:

 

2013թ. դեկտեմբերին պաշտպանել է թեկնածուական թեզ՝ «Երևան քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները» թեմայով:

 

2014թ. փետրվարին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ԲՈՀ-ի Տնտեսագիտության մասնագիտական խորհրդի որոշմամբ ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:

 

Հասարակական-քաղաքական գործունեության ընթացքում պարգևատրվել է.

ՀՀ Նախագահի կողմից` «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով (2013թ.), Անանիա Շիրակացու մեդալով (2008թ.),

 

ՀՀ Ազգային ժողովի նախագահի կողմից` ՀՀ ԱԺ պատվո մեդալով (2011թ.),

ՀՀ պաշտպանության նախարարության կողմից` «Գարեգին Նժդեհ» (2008թ.) և «Անդրանիկ Օզանյան» (2011թ.) մեդալներով,

 

Երևանի քաղաքապետի կողմից` Ոսկե մեդալով (2008թ.),

 

Հայաստանի ագրարային համալսարանի ոսկե մեդալով,

Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով և «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկե հուշամեդալով,

Երկրապահ կամավորականների միության կողմից` «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանով:

 

«Հայաստանի համայնքների միության» կողմից` ոսկյա, անվանական հուշամեդալով` Հայաստանում տեղական ժողովրդավարության զարգացմանն անձնական նշանակալից ներդրման համար:

ՀՀ ոստիկանության պետի կողմից` «Համագործակցության համար» մեդալով:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի կողմից՝ ՀՀ ԱԻՆ «Պատվավոր աշխատակից» մեդալով (2014թ.):

 

Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) կողմից` թանգարանային գործում ունեցած ավանդի համար մեդալով:

 

Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ընթացքում Ավան համայնքը երկու տարի անընդմեջ ճանաչվել է ՀՀ լավագույն թաղային համայնք:

 

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և չորս որդի:

 

Նույն շարքից