Հասարակություն 

Հունական կղզու ափերին ներգաղթյալների նավակ է խորտակվել

Հունական Ֆարմակոնիսի կղզու ափերի մոտ ներգաղթյալներով նավակ է խորտակվել, որի հետևանքով 10 մարդ է խեղդվել, այդ թվում՝ 5 երեխաներ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Հունաստանի առափնյա պահպանության ծառայության ներկայացուցիչներին։

Եվս 13 մարդու փրկարարներին հաջողվել է դուրս բերել ջրից։ Երկու մարդ դեռևս համարվում է անհետ կորած։ Փրկարարա-որոնողական աշխատանքներին մասնակցում են ուղղաթիռ, պարեկային մոտորանավակ և մասնավոր նավեր։

Ֆարմակոնիսի կղզին գտնվում է Էգեյան ծովում՝Թուրքիայի ափից ոչ հեռու:

Նույն շարքից