ԵՄ-ն ընդունում է նոր էկոլոգիական նորմ՝ էներգիայի օգտագործման սահմանափակման համար: Օրենքը կտարածվի մի շարք էլեկտրոսարքերի, այդ թվում նաև էլեկտրական սրճեփների վրա:
Ինչպես նշում է Kurier-ը՝ ավտոմատ սրճեփները պետք անջատվեն յուրաքանչյուր 5 րոպե աշխատելուց հետո՝ անտեղի էլեկտրաէներգիա չօգտագործելու համար:
Այս նոր օրենքը, որը ուժի մեջ կմտնի 2015թ. Հունվարի 1-ից, չի վերաբերի արտադրական սրճեփներին:
ԵՄ-ն արդեն վաղուց մտահոգված էր էներգիայի ավելցուկային օգտագործմամբ: 2014թ. սեպտեմբերի 1-ից այն մտադիր է արգելել բարձր էներգածախս ունեցող փոշեկուլների օգտագործումը:
Սակայն, մի շարք եվրոպացի քաղաքագետներ համոզված են, որ սրճեփները ամենակարևոր խնդիրը չի, որն արժանի է ԵՄ քննարկմանը: