Առողջապահություն Հասարակություն 

Հայաստանն ու Քուվեյթը կհամագործակցեն բժշկագիտության ոլորտում

Քուվեյթում կայացել է հայ-քուվեյթյան միջկառավարական Տնտեսական և տեխնիկական համագործակցության հանձնաժողովի 2-րդ նիստը: ՀՀ կառավարության պատվիրակության կազմում է եղել նաև ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչը: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նախքան նիստը կայացած բանակցությունների և աշխատանքի արդյունքում կողմերը նախապատրաստել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Քուվեյթի Պետության կառավարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի նախագիծ:

Տնտեսական և տեխնիկական համագործակցության հանձնաժողովի 2-րդ նիստի ընթացքում կողմերը ստորագրել են հուշագիրը` այսպիսով սկիզբ դնելով առողջապահության բնագավառում հայ-քուվեյթական համագործակցությանը: Առողջապահության բնագավառում ստորագրված հուշագրի շրջանակում սերտորեն համագործակցելու պատրաստակամությունը կողմերն ամրագրել են նաև հանձնաժողովի նիստի վերջնական արձանագրության մեջ:

Քուվեյթը զարգացած առողջապահական համակարգ և աշխատանքի կազմակերպման փորձ ունեցող երկիր է, ունի նաև ՀՀ տնտեսության կարևոր ոլորտներում ներդրումներ կատարելու հնարավորություն: Հուշագրով նախատեսվում է ստեղծել համատեղ աշխատանքայ

Նույն շարքից