Հասարակություն 

Զատիկի տոնի ամենատարօրինակ ավանդույթներն աշխարհում

Երբ մարդիկ սկսում են մտածել, թե ինչու՞ է անհրաժեշտ պահպանել այս կամ այն ավանդույթը, նրանց որոշ մասը անսովոր են թվում, եթե չասենք տարօրինակ: Ուղղափառ քրիստոնյաները առավոտյան շուտ գնում են եկեղեցի, կամ  «արթուն հսկում են» արդեն թխված զատիկի թխվածքն ու ներկված ձվերը: Իսկ ի՞նչ են անում մյուս ազգերը:


1.Չեխիա: Այս երկրում տղամարդիկ իրենց ձեռքն են վերցնում հատուկ զատիկյան մտրակները՝ կանաց մտրակելու համար: Հարվածի փոխարեն կանայք տղամարդկանց են տալիս ներկված ձվեր կամ կոպեկ՝ որպես շնորհակալություն հարվածի համար: Որպես կանոն՝ որևէ մեկը այդ հարվածներից չի վիրավորվում, իսկ տոնն ավարտվում է զբոսանքով:

 

2. Կիպրոս: Այստեղ Զատիկին մարդիկ սկսում են ազատվել բոլոր անպետք իրերից, որը կուտակվել է տարվա ընթացքում, ապա այրում են ամբողջ աղբը: Շրջանի բոլոր տղամարդիկ դուրս են գալիս հին իրերի «որսի»՝ հմաընդհանուր խարույկի համար, որով էլ ավարտվում է տոնը: Կիպրոսցիները շատ ուրախ մարդիկ են և նրանց ուրախությունը միայն փայտերով չի ավարտվում՝ երբեմն կրակը անկառավարելի է դառնում և ոստիկանները դժվարությամբ են կարողանում այն հանգցնել:

 

3. Բերմուդյան կղզիներ: Այս հրաշալի երկրի բնակիչները Քրիստոսի հարությունը հարգում են՝ երկինք ուղարկելով փուչիկ-օձերի:  Հատուկ վարպետները մի քանի շաբաթ շարունակ աշխատում են նրանց ծրագրավորման և պատրաստման վրա: Օրվա վերջում լավագույն օձերի տերերը՝ որպես նվեր ստանում են նվերներ, իսկ ուրախությունը ավարտվելուց հետո օձերին կամ վերացնում են, կամ պահում տան մի անկյունում: Քանի որ ավանդույթի ամբողջ իմաստը կայանում է լավագույն օձ-փուչիկին ունենալու մեջ, ապա երկու անգամ անընդմեջ նույն փուչիկը օդ բարձրացնել իմաստ չունի:

 

4. Ֆլորենցիա, Իտալիա: Տոնը սկսվում է նրանից, որ Քրիստոսի ենթադրաբար թաղման վայրում կրակ է վառվում: Ապա մոմեր են վառվում, որոնք արդեն 300 տարի գոյություն ունեցող արկղով տեղափոխվում են քաղաքի մյուս ծայրը: Ապա այդ մոմերից վառվում են քաղաքային չինովնիկների մոմերը, իսկ արկղի մեջ լուսամփոփներ են դրվում: Լուսամփոփը Իտալիայում խորհրդանշում է հարստություն:

 

5. Նորվեգիա: Այս երկրում մարդիկ իրենց շատ տարօրինակ են պահում. Զատիկի օրը ամբողջ ընտանիքը հավաքվում է և կամ կարդում, կամ նայում սպանություննների վերաբերյալ պատմություններ: Նրանք միասին գուշակում են, թե ով է այդ դետեկտիվ պատմության մեջ մարդասպանը, ում էր դա ձեռնտու և այլն: Ավանդույթը այնքան տարածված է, որ շատ խոշոր ընկերություններ հաշվի են առնում սա՝ իրենց զատիկային արտադրանքի մատուցման ժամանակ: Բացի դա՝ Նորվեգիայում կա ևս մեկ տարօրինակ սովորություն. Զատիկից մի շաբաթ առաջ փակվում են բոլոր դպրոցներն կազմակերպությունները, երեխաները դպրոց չեն գնում, մարդիկ չեն աշխատում, բանկոմատից գումար հանել հնրավոր չի, խանութներից մթերքներ գնել նույնպես և այլն:

 

6. Լեհաստան: Լեհաստանում Զատիկի սեղանին գլխավոր ուտեստը գառան մսից պատրաստված ուտեստն է: Սերուցքով պատրաստված գառան միսը գարնան գալուստի խորհրդանիշն է, իսկ գառնուկ պետք է ուտել, այդպիսին է ավանդույթը:

Նույն շարքից