Ռազմական Հասարակություն 

Սերյան Օհանյանը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ պաշտպանության նախարարների նիստին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը 2015թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:

Նիստի օրակարգի համաձայն կդիտարկվեն 20-ից ավելի հարցեր` համագործակցության տարբեր ուղղություններով:

Նիստի ավարտից հետո նախատեսվում են Սեյրան Օհանյանի երկկողմ հանդիպումներ Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարների, ինչպես նաեւ Ղրղզստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ:

Նույն շարքից