Ոստիկանության Բազումի բաժնում դեկտեմբերի 22-ին, ժամը 10.15-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձորի «Սուրբ Մարիամ Աստվածածին» եկեղեցում ոստիկանության ծառայողների կարիք կա:
Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 09.30-ից 10.00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռվա հրապարակում գտնվող «Սուրբ Մարիամ Աստվածածին» եկեղեցու «Ստեփանոս» խորանից գողացել են «Սուրբ Սարգսի» սրբապատկերը:
Ոստիկանության ծառայողների «տաք հետքերով» ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, եկեղեցու տարածքից ժամը 11.00-ին, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման է ենթարկվել 37-ամյա Արեն Ա.-ն, ով տվել է խոստովանական բացատրություն, որ նշված գողությունը կատարել է ինքը:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն: