Հասարակություն Իրավական 

Ինտերպոլը միջազգային հետախուզում է հայտարարել Խոդորկովսկու նկատմամբ

ՅՈւԿՕՍ ընկերության նախկին սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել, հայտնում է Ռուսաստանի Քննչական կոմիտեի պաշտոնական կայքը:

«Քննչության տվյալներով Խոդորկովսկին, լինելով ՅՈՒԿՕՍ նավթային ընկերության կառավարման ներկայացուցիչը, 1998-1999 թթ. իր ենթականեր Նեվզլինին ու Պուչիգինին, նաեւ այլ անձանց կարգադրել էր սպանել Նեֆտեյուգանսկի քաղաքապետ Պետուխովին ու ձեռներեց Ռիբինին, ում ծառայողական գործունեությունը հակասում էր ՅՈՒԿՕՍ-ի շահերին: Քննչության համար միանգամայն ակնհայտ է , որ այդ հանցագործությունները կատարվել են շահադիտական դրդապատճառներով»,- ասված է պաշտոնական հաղորդագրության տեքստում, հայտնում է Gazeta–ն:

 

Նույն շարքից