Հասարակություն 

Եվրոպայում երեխաների նկատմամբ ամենաբարեհամբույր երկիրը Դանիան է

Վերջին հետազոտությունների արդյունքների համաձայն՝ դանիացիները ամենաբարեհամբույրն են երեխաների նկատմաբ:


Ինչպես հաղորդում է  MarcoPolo-ն,  հարցմանը մասնակցել են եվրոպական ավելի քան 10 երկրի ավելի քան 11 000 բնակիչ:


Դանիացիների 90%-ը հայտարարել է, որ սիրում են երեխաների և ուրախ են իրենց երկրում տեսնել տուրիստների, ովքեր գալիս են ամբողջ ընտանիքով:


Երկրորդ տեղը զբաղեցնում է Իսպանիան (49%), որին հաջորդում են Նիդեռլանդները (47%)  և Հունաստանը (43%). 

Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Ավստրիայում, Մեծ Բրիտանիայում օտարերկրյա երեխաների նկատմամբ պակաս հանդուրժող են :


Իսկ ամենաանհանդուրժող երկիրը Գերմանիան է. գերմանացիների միայն 15%-ն է ուրախ՝ իրենց երկրում օտարերկրացի երեխաներ տեսնելու համար:

 

Սրա հետ միասին  Գերմանիայում ամենալավ պայմաններն են ստեղծված երեխաների հանգստի համար՝ հասարակական վայրերում մանկական սեղաններ, խաղասենյակներ և այլ ընտանեկան մթնոլորտ:

Նույն շարքից