Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Թուրքիայի քրդաբնակ շրջաններում ոստիկաներն ու զինվորականները առանց դատ ու դատաստան կոտորում են քրդերին, առանց հաշվի առնելու ծեր ու մանուկ։ Կրակում հղի կնոջ վրա՝ սպանում դեռ չծնված երեխային։ Բնակելի շենքերի վրա կրակում տանկերով ու ռմբակոծում ուղղաթիռներով։ Իսկ «քաղաքակիրթ» ու «հումանիստ» աշխարհը պարզապես լուռ հետեւում է... Հետեւում է այնպես, ինչպես որ լուռ հետեւում էին, թե 1915-ին ինչպես էին կոտորում հայերին... Փոխվել են ժամանակները, չեն փոխվել «արժեքները»...