Հասարակություն 

Եմենը հայտնվել է հումանիտար աղետի եզրին. ՄԱԿ

Եմենում ավելի քան 300 հազար երեխա տառապում է թերսնումից ու հյուծումից: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ մարդասիրական հարցերով օգնական Կյունգ վա Կանգը՝ փոխանցում է RIA Novosti-ն։

Նրա խոսքով՝ երկրում շուրջ 7.6 մլն մարդ գոյատևելու համար պարենային օգնության խիստ կարիք ունի: Շուրջ 8 մլն մարդ այսօր հնարավորություն չունի մշտապես ու անվտանգ կերպով օգտվելու խմելու ջրից:

«Առնվազն 2 մլն մարդ թերսնվում է, ներառյալ 320 հազար երեխաներ, որոնք տառապում են հյուծումից»,-ասել է Կանգը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Եմենին նվիրված նիստում:

Նա նշել է, որ հակամարտությունում ներքաշված են երկրի 22 նահանգներից 20-ը: «Ավելի քան 1.8 մլն երեխաներ հարկադրված են եղել թողնել ուսումը, ընդ որում՝ ևս 1.6 մլն երեխաներ դպրոց չէին հաճախում դեռ մինչև ճգնաժամի սկսվելը»,-ասել էԿանգը:

Նրա խոսքով՝ Եմենում 2.5 մլն մարդ հանդիսանում է ներքին տեղահանված: ՄԱԿ-ի տվյալներով՝ երկրում իրադրության սրվելու պահից՝ այս տարվա մարտից մինչև նոյեմբերի կեսեր, Եմենում զոհվել է 5 878, վիրավորվել 27 867 մարդ։

Նույն շարքից