12 ոսկու կտոր են հայտնաբերել հնդիկ գործարարի ստամոքսից: Դրա մասին հայտնել է վիրաբուժը, որը կատարել է վիրահատությունը:
63-ամյա տղամարդը բողոքել էր ստամոքսի ցավից և բժշկին ասել, որ կնոջ հետ վիճելուց զայրույթից կուլ է տվել կափարիչ: Վիրահատության ժամանակ բժիշկները հայտնաբերել էին ստամոքսից ոչ թե շշի կափարիչ, այլ ոսկու կտորներ, որոնց քաշը կազմել էր 400գրամ:
Վիրահատությունը կատարվել է ապրիլի 9-ին: Ոստիկանները և մաքսային մարմինները հարցաքննել են գործարարին և առգրավել են ոսկիները:
Հնդկաստանը աշխարհի խոշորագույն ոսկու սպառողն է: