Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է տալիս և գլխավորելու է «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցության նախընտրական շտաբն ու «Վրացական երազանք» դաշինքի ընտրական ցուցակը։
Ներկա դրությամբ Վրաստանի կառավարության շենքում ճեպազրույց է պատրաստվում, որի ժամանակ Ղարիբաշվիլին կհայտարարի հրաժարականի մասին։
Վրացականհ ԶԼՄ-ների համաձայն՝ Վրաստանի վարչապետի պաշտոնում Ղարիբաշվիլուն կփոխարինի փոխվարչապետ, արտգործնախարար Գեորգի Կվիրիկաշվիլին։ Կառավարությունում հնարավոր են նաև կադրային այլ փոփոխություններ։